ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նման է Արցախը հանձնելու սցենարին

Նման է Արցախը հանձնելու սցենարին
11.04.2024 | 09:52

Ծնողներն ահազանգում են, որոշ մարտական դիրքերում 38 օր է հերթափոխ չի եղել, կա սննդի և վառելիքի լուրջ խնդիր:

Իրավիճակն իսկապես շատ մտահոգիչ է և նման է Արցախը հանձնելու սցենարին։

Չեմ բացառում, որ Հայաստանում, թուրքական կառավարիչների և ադրբեջանցիների պայմանավորվածությամբ, ամբողջապես թուլացվում է պաշտպանունակությունը, հերթական պայմանավորված ռազմական գործողություններից առաջ։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4835

Մեկնաբանություններ